ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.07.2017 | 00:50

Որ ընկածին ասացիր, թե՝ «Քո մեղքերը ներվում են քեզ», և ավազակին, թե՝ «Այսօր ինձ հետ դրախտում կլինես», ցո՛ւյց տուր ինձ զորությանդ և գթությանդ սերը, քանզի Դու ես իմ պաշտպանը, բարի հույսն ու հաղթող Փրկիչը, տերերի Տերն ու բոլոր մխիթարությունների Աստվածը: Քեզ Փա՛ռք հավիտյանս հավիտենից, ամեն:


Մեսրոպ ՎԱՐԴԱՊԵՏ

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ